Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
26.07.2011 | 00:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալվող աղմկոտ պատմությունները, կարծես, երբեք չեն սպառվում։ Նրա մարզպետության տարիները ուսումնասիրման-բացահայտման անսպառ աղբյուր են։ Ոչ մի բիզնես-պրոյեկտ, խանութ, հանք ու քարհանք առանց «Լիսկայի» գիտության գլուխ չեն գալիս։ Ավելին, եթե ինչ-որ մեկը փորձում է «գործ դնել» առանց նրա ծանրակշիռ «դաբրոյի», երկար չի գոյատևում։
Զորօրինակ, վերջերս, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, դրսից գործարարներ են եկել Զանգեզուր աշխարհ ու որոշել այստեղ բիզնես գործունեություն ծավալել, ամենայն հավանականությամբ, հանքերի շահագործման ոլորտում։ Սակայն, ինչպես միշտ, աշխատել է «ավանդույթի» ուժը։ «Լիսկան» էլի «փայ է մտել», իսկ գործարարները հրաժարվել են այդ կերպ աշխատելուց։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ